Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Նաիրա Զոհրաբյանի դեմ

Հետևե՛ք մեզ Telegram-ում:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Տիրան Խաչատրյանի դատական հայցը հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու մասին է: Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 18-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ  Ամալյանին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

67200

Facebook Comments Box

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով