Բեռլինի միջազգային կինոփառատոնը մասամբ առցանց կանցկացվի համավարակի տարածման պատճառով

Հետևե՛ք մեզ Telegram-ում:

Բեռլինի ամենամյա միջազային կինոփառատոնը, որն ավանդաբար տեղի է ունենում փետրվարի վերջին, համավարակի պատճառով կանցկացվի երկու հարթակում՝ առցանց և կենդանի: 2021-ի մարտին օնլայն ձևաչափով տեղի կունենա փառատոնի ինդուստրիալ հատվածը, իսկ հունիսին ֆիլմերի բաց ցուցադրություններ կլինեն հանրության լայն շրջանակի համար:

Այս մասին հաղորդագրություն է զետեղվել փառատոնի պաշտոնական կայքէջում:

Մրցութային ֆիլմերի ընտրության գործընթացը շարունակվելու է: Ծրագիրը կհրապարակվի փետրվարին, իսկ մարտին կներկայացվի առցանց եվրոպական կինոշուկայում:

Միջազգային ժյուրին դիտելու է կինոնկարները Բեռլինում և ընտրելու է մրցանակակիրներին: Ընտրված ֆիլմերն ամռանը ներկայացվելու են հանրությանը:

87400

Facebook Comments Box

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով