Մեծ Բրիտանիայի առողջության և կլինիկական կատարելագործման ազգային ինստիտուտը (NICE) հրապարակել է հետկորոնավիրուսային համախտանիշի բուժման պաշտոնական ուղեցույց՝ թվելով կորոնավիրուսով վարակված անձանց մոտ նկատված ախտանիշները:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» կայքից:
Բացի ընդհանուր ախտանշաններից, ինչպիսիք են հոգնածությունն ու բարձր ջերմությունը, մասնագետները հայտնաբերել են նաև ճանաչողական խանգարումներ, գլխացավ, վերջույթների քոր և թմրություն, ինչպես նաև քնի խանգարում:
Զեկույցում նշվում է, որ կորոնավիրուսով վարակված անձինք երկար ժամանակ կարող են տառապել որովայնի ցավից, սրտխառնոցից, փորլուծությունից ու անորեքսիայից: Հիվանդությունը ազդում է նաև պացիենտների հոգեբանական վիճակի վրա և կարող է առաջացնել դեպրեսիա ու անհանգստություն:
Սրտանոթային համակարգը նույնպես թիրախում է հայտնվում, հաճախ մարդիկ դիմում են բժշկի ՝ սրտխփոցի, ցավի կամ կրծքավանդակում սեղմման գանգատներով:
93000