Հատուկ ռեժիմ է սահմանվել Արենի գյուղում

Հետևե՛ք մեզ Telegram-ում:

Հայաստանի Հանրապետության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում 10 օրով արգելվում է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը:

Գյուղի տարածքում երթևեկության իրավունք կունենան միայն առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման, գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով մուտ գործող ավտոմեքենաներն ու Մ2 միջպետական և դեպի Խաչիկ բնակավայր տանող ճանապարհներով երթևեկողները:

Արգելվելու է նաև գյուղի տարածքում գործող վերամշակող, հանքարդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաև շինարարական աշխատանքների իրականացումը:

Արենիի բնակիչներին մինչ մայիսի 17-ը, ժամը 08:00-ն ժամանակ է տրվում հայրենի բնակավայր գնալու համար:

Գյուղի տարածքով անցնող ճանապարհով երթևեկության վերահսկողությունը կիրականացնի ոստիկանությունը, իսկ գյուղում սահմանվող հատուկ ռեժիմի իրականացումը՝ Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը՝ հատուկ անցակետերի և զննման կետերի միջոցով:

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4283–ի։ Վերջին մեկ օրում ՀՀ–ում երեք մարդ է մահացել կորոնավիրուսից։

70700

Facebook Comments Box

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով