Մարտունիում «Դոժդի» լրագրողը և այլ լրագրողներ կրակի թիրախ են դարձել

Հետևե՛ք մեզ Telegram-ում:

Ռուսական «Դոժդի» գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին այլ միջազգային լրագրողների հետ Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական կողմի կրակի տակ է ընկել։ Այս մասին հայտնում է լրատվամիջոցը՝ նշելով, որ լրագրողը չի տուժել և հիմա ապաստարանում է։

Ելովսկու հետ այլ օտարերկրյա լրագրողներ են եղել, այդ թվում՝ Լիբանանից, լրագրողները տարբեր մեքենաներով են եղել։

Լրագրողներին ցույց են տրվել սեպտեմբերի 27-ին և 28-ին հրետակոծված տները, այնուհետև նրանք կանգնել են քաղաքի կենտրոնում՝ հետագա անելիքները որոշելու նպատակով, և այդ պահին տասնյակ մետրից լսել են պայթյունների ձայներ։ Լրագրողները վազել և պատսպարվել են մոտակա նկուղում։

Եվլովսկին հայտնել է, որ վիրավորված ֆրանսիական Le Monde-ի լրագրողները եղել են այլ մեքենայում։ Նրա խոսքով՝ քաղաքի կենտրոնում, որտեղ կանգնած էին լրագրողները, եղել են նաև խաղաղ բնակիչներ:

37500

Facebook Comments Box

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով