ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Հետևե՛ք մեզ Telegram-ում:

ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով ետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանին։

«Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հստակ արտահայտվել է, վերջին անգամ՝ հուլիս ամսին՝ նախարարի մակարդակով։ Եվ այս հարցը մշտապես եղել է մեր երկկողմ օրակարգում։ Բնականաբար, Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է։ Դիվանագիտական խողովակներով բազմիցս այդ մասին հայտնել ենք իսրայելցի մեր գործընկերներին։ Հարկ է նշել, որ դա ցավալի է հատկապես այն ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի և Արցախի դեմ»,- այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

35400

Facebook Comments Box

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով