ՊՆ․ Կեղծ են Ալիևի խոսքերը, թե Մատաղիսն ու Ջաբրայիլն իրենց վերահսկողության տակ են: Ադրբեջանի նախագահը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է, թե Ադրբեջանի Զինված ուժերն իբր գրավել են Ջաբրայիլ քաղաքն ու հարակից գյուղերը: Ջաբրայիլը «վերցնելու» մասին լուրը հայտնելուց րոպեներ անց Ալիևը ջնջել է թվիթը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը միանշանակ ապատեղեկատվություն է որակում Ջաբրայիլը գրավելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումը:
Ջաբրայիլը գրավելու վերաբերյալ Իլհամ Ալիևի գրառմանն անդրադրաձել է նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է: Իսկ քիչ անց կներկայացնենք փախուստ Մատաղիսից վավերագրությունը»,- գրել է Ստեփանյանը։
29200