Հետևե՛ք մեզ Telegram-ում:
«Մենք ունենք հիմնավոր կասկածներն ենթադրելու, որ Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում:
Փաստացի Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարը չի տիրապետում իրավիճակին կամ նրան զեկուցում են կեղծ տեղեկություններ, ինչի հետևանքով նա սեփական բանակի պարտությունները ներկայացնում է իբրև հաղթանակ, ինչը շատ հեշտ հերքվում է մեր կողմից հրապարակվող տեսանյութերով մարտի դաշտից»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը երեկվանից ապատեղեկատվություն է տարածում «ազատագրված» բնակավայրերի մասին:
41400
Facebook Comments Box