Խծաբերդ-Հին թաղեր հատվածում շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր. ՊԲ

Հետևե՛ք մեզ Telegram-ում:

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Խծաբերդ-Հին թաղեր հատվածում շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԲ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել։ 

«Տարբեր լրատվամիջոցներով շարունակում են հակասական տեղեկություններ տարածվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ կորած հայ զինծառայողների մասին: Մասնավորապես, շրջանառվում է ընդհուպ մինչև 171 հայ զինծառայողի մասին տեղեկատվություն, ինչը չի համապատասխանում իրականությանը:

ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված ուղղությունում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր: Միջադեպի առաջին իսկ ժամերից, ռուս խաղաղապահների աջակցությամբ, տարվում են անհետաձգելի աշխատանքներ մեր զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ:

Հավելենք, որ խնդիրը տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով Արցախի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ ՕնիկԳասպարյանը։

Հանրությանը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի իրականացվող քայլերի և դրանց արդյունքների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

28600

Facebook Comments Box

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով