Արցախի ԱԳՆ-ն հերքեց «հայկական ուժերը դուրս բերելու մասին» ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը

Հետևե՛ք մեզ Telegram-ում:

Արցախի ԱԳՆ-ը հերքել է ռուսական «Կոմերսանտ» թերթին տրված Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունն այն մասին, որ «հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»։

 Պատասխան` Ադրբեջանական կողմի նման պնդումները նպատակ ունեն աղավաղել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը և շարունակությունն են հանդիսանում վերջին շրջանում այդ երկրի զինված ուժերի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների, որոնց նպատակն է խաթարել Ռուսաստանի միջնորդական ջանքերն ու խաղաղապահ առաքելությունը։

Միևնույն ժամանակ, նշենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը եղել, կա և լինելու է Արցախի պետականության ու նրա ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը։ Նոյեմբերի 10-ին ՌԴ միջնորդությամբ հրադադարի հաստատումից հետո Արցախի Պաշտպանության բանակը ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ շարունակում է հակամարտության գոտում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված իր առաքելությունը։

38900

Facebook Comments Box

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով