Հետևե՛ք մեզ Telegram-ում:
Բիթքոինի գինն անցավ պատմական առավելագույն արժեքի սահմանը և առաջին անգամ գերազանցեց 21 հազ․ դոլարը: Այս մասին վկայում են Binance բորսայի առևտրի տվյալները: Ըստ CoinMarketCap- ի, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին գինը, Մոսկվայի ժամանակով 00.49-ի դրությամբ, բիթքոինը թանկանում է 7,95 տոկոսով ՝ կազմելով 21 072 դոլար, իսկ Binance – ում ՝ 8.31 տոկոսով՝ հասնելով մինչև 21 105 դոլարի:
Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ համաշխարհային շուկայի կրիպտոարժույթների մոտ 64, 2 տոկոսը:
63200
Facebook Comments Box