Այս րոպեներին ՀՀ տգետների իշխանությունը կատարում է հերթական զիջումը Ադրբեջանին և առանց բանակցության ու միակողմանիորեն զիջելով՝ Ադրբեջանին է նվիրում ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած բնակավայրերը պաշտպանող բարենպաստ դիրքերը։ Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքը հիմա Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ է։ Ահա Կապանի քաղաքապետ Գ. Փարսյանի խոսքերը.«Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքները, որոնք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը մինչև 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով»։ Ադրբեջանը տեռորի է ենթարկելու Սյունիքն այնքան ժամանակ, մինչև այնտեղից դուրս գա վերջին Սյունեցին։ Դրա դեմ առնելու համար պետք է հասկանալ պարզ ճշմարտությունը. եթե սատարում եք ՀՀ գործող կառավարությանը, ապա ստացվում է, որ կողմ եք Հայոց պետության անկմանը։
53200