Տարածաշրջանում հրադադարի ռեժիմի խախտում չի լինի․ Պուտին

Հետևե՛ք մեզ Telegram-ում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հավատում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը կրկին բռնկվեց այս տարի՝ որոշ արտաքին ուժերի միջամտության պատճառով: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«Իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, այս լարվածությունը տևեց երկար տարիներ։ Չեմ կարծում, որ դա տեղի ունեցավ ինչ-որ արտաքին միջամտության պատճառով»,-ասել է նա։

Պուտինը նաև նշել է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում:

Հայտարարության հիմնական արդյունքը ՌԴ նախագահը համարում է մարդկանց կյանքի պահպանումը, իսկ մնացածը երկրորդական է: Պուտինը կարծում է, որ տարածաշրջանում հրադադարի ռեժիմի խախտում չի լինի, իսկ Ղարաբաղի հարցով միջազգային միջնորդները պետք է խոսքից անցնեն գործի և օգնեն տեղի բնակչությանը՝ չթողնելով դա միայն Ռուսաստանին: Նրա խոսքով ՝ ռուս խաղաղապահների թիվը կարող է ավելացվել միայն հակամարտության կողմերի համաձայնությամբ:

39000

Facebook Comments Box

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով