Հայկական լրատվամիջոցները, հղում անելով Вестник Кавказа կայքին, ադրբեջանական աղբյուների հերթական ապատեղեկատվությունն են տարածում, ըստ որի՝ Ադրբեջանի 12,024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում։
«Սա բացարձակ հիմարություն է, որը ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ կերպով տարածում է՝ մեր հանրության շրջանում այս օրերին առկա լարված տրամադրություններն ավելի մեծացնելու համար:
Մի կարևոր դիտարկում ևս. Вестник Кавказа կայքի գործունեության առանցքում միշտ եղել է թշնամու քարոզչական թեզերը ռուսալեզու լսարանում տարածելը, ուստի հայկական մեդիայի պատասխանատուներին խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ այդ կայքից որևէ նյութ տարածելուց»,- գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Սակայն, բացի վերոնշյալ կայքից, այս մասին իր թվիթերյան էջում գրել է նաև հետազոտական կենտրոնի աշխատակից Թուրան Գաֆարլին՝ հղում անելով Ադրբեջանի վիճակագական կոմիտեին:
Մինչ պատերազմի ամբողջ ընթացքում ամենօրյա ռեժիմով ստեր տարածող վերոնշյալ խոսնակը, մարդկանց հարցերն անպատասխան թողնելով՝ նրանց մեկնաբանությունները ջնջելուց, թերևս ձանձրացավ, և իր մերկապարանող հերքումն էր ջնջում ու նորից գրում, ՀՀ վարչապետի խոսնակ Մ․ Գևորգյանը հայտնեց, որ Ստեփանակերտ վերադարձող ադրբեջանցիների թվի մասին ոչինչ ասել չեն կարող: «Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել։ Ադրբեջանցիները հայտարարել են, որ 12,000 փախստական է վերադառնալու, ես այդ հարցին ո՞նց պատասխանեմ։ Եռակողմ հայտարարության մեջ կա կետ, որով փախստականները վերադառնալու են այն տարածքներ, որտեղ որ պետք է վերադառնան, բայց թվաքանակի մասով կամ բան, ես ոչ Ադրբեջանում եմ, ոչ Ադրբեջանն եմ ներկայացնում»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ըստ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք ու հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:
39000