Ըմբիշ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալի համար

Հետևե՛ք մեզ Telegram-ում:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 70 կգ քաշային Արման Անդրեասյանը վստահ հաղթանակներ է տարել սփոփիչ գոտեմարտերում և կպայքարի բրոնզե մեդալի համար: 74 կգ Հրայր Ալիխանյանը համառ պայքարում զիջել է մրցակցին 4:5 հաշվով և դուրս մնացել պայքարից:

Վազգեն Թևանյանը մեկնարկային 2 գոտեմարտերում շանս չտվեց մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտիկ հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դուրս եկավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության եզրափակիչ: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող գավաթի խաղարկության 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հարությունյանը մրցեց սերբ  Ստևան Անդրիա Միչիչի հետ և հաղթանակ տոնեց 7:4 հաշվով:

Դեկտեմբերի 17-ին կայանալիք եզրափակիչում Հարությունյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Ռավուր Ուգուևի հետ:

30200

Facebook Comments Box

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով