Պատերազմի վերաբերյալ ուղիղ եթերների, ասուլիսների ժամանակ արված հայտարարություններն ու բոլոր հանցակազմ պարունակող հրապարակումները դարձել են քննության առարկա, տարբեր քննչական մարմիններում հարուցվել են քրեական գործեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իրավապաշտպանների հետ հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Չի եղել որևէ հրապարակում, որն իր մեջ պարունակեր հանցակազմի որոշակիություն և չլիներ դատախազության ուշադրության կենտրոնում: Հարուցված են բազմաթիվ քրեական գործեր: Դրա մասին առաջիկայում հատուկ հրապարակում կլինի»,- նշեց Աբրահամյանը և հավելեց, որ տարբեր քննչական մարմիններում հարուցված քրեական գործերի շրջանակներում բոլոր հրապարակումները քննության առարկա են դարձել, այդ թվում, օրինակ` հայերեն խոսող 1400 ադրբեջանցու անձնագիր տրամադրելու վերաբերյալ լուրը:
«Քննվում են նաև անորակ զինատեսակների գնման գործերը: Արդեն երկու օր է՝ ես զբաղվում եմ այդ հարցով՝ հասկանալով անհրաժեշտությունը»,- ասաց նա և շեշտեց, որ այն, ինչ տարածվել է համացանցում, արձանագրվել է և դրանցով ևս վարույթ է իրականացվում:Գոռ
32300